Կարին Հովհաննիսյան. Այս մարդն իմ հայրը չէ, փետրվարի 18-ից նա ձեզ է պատկանում

Կարին Հովհաննիսյան. Այս մարդն իմ հայրը չէ, փետրվարի 18-ից նա ձեզ է պատկանում

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաև նրա որդի Կարին Հովհաննիսյանը։ Անդրադառնալով ընթացիկ պայքարին, նա հայտարարել է, որ չի խոսում Ր. Հովհաննիսյանի մասին ինչպես որդին հոր մասին. «Այս մարդն արդեն իմ հայրը չէ՝ փետրվարի 18-ից պատկանում է ձեզ, պատկանում է պատմությանը»,- ասել է նա ու ավելացրել, որ Ր. Հովհաննիսյանին հաճախ ծաղրել ու հեգնել են սիրո ու ժպիտի համար, բայց նա ի պատասխան սիրել ու ժպտացել է։

Իր խոսքով, հոր կերպարն ավելի լավ բացատրելու համար, Կարին Հովհաննիսյանն ընթերցել է 1970 թ. մայիսի 26-ին գրված Գասպար Հովհաննիսյանի վերջին նամակն իր թոռանը՝ 10–ամյա Րաֆֆի Հովհաննիսյանին, որում պատմվում է հայրենիքի նկատմամբ եղած կարոտի մասին: Կարին Հովհաննիսյանը նշեց, որ դա նամակ էր բոլոր պապերից բոլոր թոռներին առ այն, որ «մենք չենք հանձնվելու»։

«Ես լիազորված եմ ասել բոլոր կասկածողներին, որ այս մարդուն չեք կարող կոտրել, այս ժողովրդին, այս երկիրը չեք կարող կոտրել, ու չեք կարող կոտրել այն դարերից եկող երազանքը, որի անունն է Հայաստան», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---