Բուլղարիա. Աղթոք ինքնասպանությունների տարափի ու հոռետեսության դեմ

Բուլղարիա. Աղթոք ինքնասպանությունների տարափի ու հոռետեսության դեմ

PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիևը կոչ է արել իր երկրի քաղաքացիներին աղոթել, որպեսզի ինքնասպանությունները դադարեն և երկիրը հաղթահարի ճգնաժամն արժանապատվորեն:

Ուղղափառ, կաթոլիկ, հունական, հայկական և բողոքական եկեղեցիների սպասավորները կմասնացեն հատուկ աղոթքներին, որոնք ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին կանցնեն Բուլղարիայի քաղաքներում:

Դիմելով ժողովրդին՝ նախագահը կարևորել է հավատը բուլղարացիների համար:

Այստ տարվա սկզբից Բուլղարիայում արդեն ինքնակամ հեռացել է կյանքից գրեթե 200 մարդ: Նախօրեին 7 մարդ ինքնահրկիզման է դիմել՝ բողոքելով աղքատության ու կոռուպցիայի դեմ երկրում: Նրանցից 5 մահացել են, երկուսը՝ ծանր այրվածքներ ստացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---