Վ.Օսկանյանը եւ ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը քննարկել են ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հարցը 8 նոյեմբերի 2005 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Էլսի Հասթինգսին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման սկզբում նախարարը բարձր գնահատեց Ա.Հաստինգսի անձնական ներդրումը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներում, որի վկայություններից է ընթացիկ տարվա հուլիսին Վաշինգտոնում կայացած ԵԱՀԿ ԽՎ նիստի կազմակերպումը: Գոհունակություն հայտնելով դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերությունների հագեցած օրակարգի կապակցությամբ` զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված կազմակերպական աշխատանքներին եւ Հայաստանի հեռանկարի առումով այդ փոփոխությունների կարեւորությանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական պատկերը հանրաքվեի նախօրեին եւ կառավարության մոտեցումներն ու փաստարկները: Այնուհետեւ քննարկվեցին տարածաշրջանային հարցեր, մասնավորապես կանգ առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերջին զարգացումների եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |