Տարոն Մարգարյանը՝ կանանց․ Ձեր ավանդն ունեք մեր հայրենիքի ու մայրաքաղաքի շենացման գործում

Տարոն Մարգարյանը՝ կանանց․ Ձեր ավանդն ունեք մեր հայրենիքի ու մայրաքաղաքի շենացման գործում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ․

«Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Գարնանային այս հիասքանչ տոնը ևս մի հրաշալի առիթ է երախտիքի ու գնահատանքի խոսքեր ուղղելու ձեզ:

Դարեր շարունակ, տանելով բազմաթիվ դժվարություններ, հայ կինն իր փխրուն ուսերին միաժամանկ կրել է օջախը շեն պահելու պատասխանատվությունը՝ դառնալով ավանդական հայ ընտանիքի կայունության ու հարատևության ամուր հենասյունը: Այսօր էլ, ձեր մեջ կրելով հայ կնոջ ամենաարժանավոր գծերը, դուք մեր կողքին եք ու շարունակում եք ձեր ավանդը բերել մեր հայրենիքի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործին՝ այն ավելի գեղեցիկ, ավելի լավը տեսնելու անսասան հավատով: Եվս մեկ անգամ շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու թող ժպիտն ու երջանկությունն անպակաս լինեն ձեր ընտանիքներից»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---