Այսօր գործարկվեցին մայրաքաղաքի ավելի քան 1500 ցայտաղբյուրները

Այսօր գործարկվեցին մայրաքաղաքի ավելի քան 1500 ցայտաղբյուրները

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ից Երևանի բոլոր վարչական շրջաններում գործարկվեցին մայրաքաղաքի 1500 ցայտաղբյուրները: Դեռ նախորդ տարի, մայրաքաղաքի ջրային կառույցների նորոգմանն ու գործարկմանը զուգահեռ՝ նորոգվեցին նաև կենտրոնական փողոցներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում առկա բոլոր ցայտաղբյուրները:

Քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ այսօր Հանրապետության հրապարակում երեկոյան ժամը 19:00-ին կազմակերպված տոնական համերգային ծրագրի շրջանակում, կգործարկվեն նաև Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրն ու ջրային կառույցները, հայտնում են մայրաքաղաքի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---