Զ.Փոստանջյան.Սևան քաղաքում խոչընդոտել են «Ժառանգության» թռուցիկների տարածմանը![]() 7 ապրիլի 2013 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանության պետին,ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` ապրիլի 9-ին Ազատության հրապարակում իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին: «Սևան քաղաքի բնակիչներից ահազանգ ստացանք Սևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից ապրիլի 9-ին` ժամը 11:00-ին, Ազատության հրապարակում հանուն Նոր Հայաստանի երդմնակալության իրազեկման թռուցիկների տարածումը խոչընդոտելու փաստի մասին: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել վերացնելու խոչընդոտները ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները իրացնելու հարցում և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին»,- ասված է Զարուհի Փոստանջյանի նամակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |