Արա Գրիգորյան. ՌԴ վրացական ալկոհոլի ներմուծման արգելքի հանումը չի անդրադառնա հայկական կոնյակի դիրքերի վրա

Արա Գրիգորյան. ՌԴ վրացական ալկոհոլի ներմուծման արգելքի հանումը չի անդրադառնա հայկական կոնյակի դիրքերի վրա

PanARMENIAN.Net - Հայկական կոնյակի դիրքերը ռուսական շուկայում գործնականում չեն տուժի նրանից, որ Ռուսաստանը մայիսի 15-ին կհանի իր շուկա վրացական ալկոհոլային արտադրանքի ներմուծման համար սահմանված արգելքը: Այդ մասին ապրիլի 8-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Սակայն, նույնը չի կարելի ասել գինու շուկայի մասին, քանի որ վրացական գինու արտահանման պոտենցիալ ծավալը կազմում է 34-35 մլն լիտր, ինչը չի կարող չանդրադառնալ հայկական գինու դիրքերի վրա:

Երկու վրացական գործարան արդեն կարող են գինու արդյունաբերական խմբաքանակներ ուղարկել Ռուսաստան: Այդ մասին մարտի 28-ին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն: Խոսքը գնում է «Քինձմարաուլի մարանի» և «Դուգլաձեի գինու տուն» գործարանների մասին: Մյուսների հարցը դեռ չի լուծվել: Դեռ մարտի սկզբին Վրաստանի 36 գինու գործարանները իրավունք ստացան իրենց արտադրանքը գրանցել ռուսական շուկայում:

Վրացական գինու արտահանումը Ռուսաստան դադարեցվել էր 2006 թվականին: Դա պատճառաբանվեց մեծ քանակությամբ կեղծ արտադրանքի առկայությամբ: Խորհրդարանական ընտրություններում Իվանիշվիլիի հաղթանակից հետո Թբիլիսին համաձայնվեց թույլ տալ «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետների մուտքը երկիր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---