Կան բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ուկրաինայի փոխգործակցությունն ընդլայնելու համար![]() 10 ապրիլի 2013 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Օլեֆիրովը ընդգծեց, որ Երևանում է գտնվում պատվաբեր առաքելությամբ՝ Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ մասնակցելու ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց վ երջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացի կապակցությամբ և նշեց, որ կան բոլոր հնարավորությունները փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության օրակարգի հարցերի քննարկման ենթատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը կարևորեց հունիսին Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի այցելությունը Հայաստան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |