Ռոբեր Կոպտաշը պահանջում է վերացնել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը

Ռոբեր Կոպտաշը պահանջում է վերացնել Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը

PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության վերաբերյալ իմ ու Ումիտ Քիվանչի գնահատականի պատճառով քրեական գործ կհարուցվի Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, սակայն հետաքննությունն արդեն իսկ անընդունելի է: Իրականում, ոչ թե մեր խոսքերն են հանցավոր, այլ 301 հոդվածը»,-գրել է «Ակոսի» գլխավոր խմբագիր Ռոբեր Կոպտաշը: Նա նշել է, որ նույնիսկ եթե նախարարությունը չարտոնի դատավարությունը, խնդիրը լուծում չի ստանա, պետք է վերացնել 301 հոդվածը:

Ըստ նրա, նա շատ լավ է հիշում հեռուստահաղորդման տեսագրման օրը՝ 2012թ. հունվարի 17-ը: Այդ օրը դատարանը հրապարակեց Դինքի սպանության գործով դատավճիռը: Կոպտաշը պատմեց, որ դատավճռի հրապարակումից 2 ժամ անց նրանք գնացին Haberturk-ի խմբագրություն, որտեղ էլ արտասանեցին այն բառերն, որոնք այդքան վիրավորել են «թուրք քաղաքացուն»:

«Ոչ մի թուրք դատավոր չի կարողանա հանգիստ խղճով դատել մեզ այդ խոսքերի հիման վրա»,-գրում է Կոպտաշը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---