Հայաստանն ու Մոլդովան կարևորում են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը

Հայաստանն ու Մոլդովան կարևորում են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոլդովայի փոխարտգործնախարար Անդրեյ Պոպովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցեր, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարևորվեցին երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցությունը, միջխորհրդարանական փոխգործակցությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---