Բերձորի ապագա թաղամասի բնակիչների մի մասը կլինեն սիրիահայեր

Բերձորի ապագա թաղամասի բնակիչների մի մասը կլինեն սիրիահայեր

PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամի հետևանքով Արցախ տեղափոխված 30 ընտանիքների մեծամասնությունը բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանում: Արցախը սակայն չունի սիրիահայերին վերաբերող պետական ծրագիր, օրերս հրավիրված ասուլիսում հայտարարել է ԼՂՀ վարաչպետ Արա Հարությունյանը, ում հավաստմամբ, քայլերը կատարվել են ոչ խոշոր բարեգործական ծրագրերի միջոցով` Արցախից և Հայաստանից: Վարչապետի խոսքով՝ օգտագործվել են ՀՅԴ խողովակները:

Մեկ ընտանիք տեղափոխելու համար անհրաժեշտ է 25-30 հազար դոլար: «Հրավիրել և ոսկե սարեր խոստանալ սիրիացիներին չենք կարող, մանավանդ, որ մեր սիրիացի հայրենակիցները իրենց հետ հիմնականում ոչինչ չեն բերում` խոսքը կենսապահովման համար առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է՝ սպասքից մինչև կահ-կարասի, երբեմն նաև հագուստ»,-նշել է վարչապետը:

Արցախի կառավարությունն օժանդակում է հնարավորությունների սահմաններում, այսօր էլ պատրաստ են ընդունել նրանց, ովքեր իրենք պատրաստ են մասնակցություն ունենալ հետագայում իրենց սոցիալական, բնակարանային-կենցաղային հարցերը լուծելու գործին:

Չի բացառվում, որ Բերձորի ապագա թաղամասի բնակիչների մի մասը լինեն հենց սիրիահայերը. «Եթե մենք ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորություն ունենայինք, շատերը կնախընտրեին այստեղ գալ` հաստատվելու համար», ընդգծել է Արա Հարությունյանը:

Արցախի կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ գործում է տարածքների համաչափ զարգացման ծրագիրը: «Լայնածավալ վերաբնակեցման պետական ծրագիր ունենալու համար պետք է պետական բյուջեի մեծ մասն ուղղել այդ ուղությամբ: Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Եթե մի կողմից ունենալու ենք վերաբնակեցում, իսկ մյուս կողմից արտահոսք մյուս շրջաններից՝ անիմաստ է դառնում վերաբնակեցումը: Պետք է տարածքների համաչափ զարգացման քաղաքականություն վարենք և այդ սկզբունքից ելնելով ծրագրեր իրականացնենք», վարչապետի խոսքերն է մեջբերում karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---