Կիսլովոդսկում նշել են Հայոց գրերի ստեղծման 1600-ամյակը15 նոյեմբերի 2005 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Հայոց գրերի 1600-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել Կիսլովոդսկում (Ստավրոպոլի երկրամաս), հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Քաղաքի «Կռունկ» հայկական համայնքի կողմից կազմակերպված տոնակատարությանը հավաքվել էր շուրջ 5 հազար մարդ: Ներկա էին նաեւ հյուրեր Զելենոկումսկի, Եսենտուկիների, Հանքային ջրերի, Պյատիգորսկի եւ Ստավրոպոլի երկրամասի այլ տարածաշրջանների հայկական համայնքներից: Միջոցառումը բացվել է Կիսլովոդսկի հայկական եկեղեցու վարդապետի աղոթքով: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ քաղաքի ղեկավարները եւ Կիսլովոդսկի մի շարք էթնիկ համայնքների ներկայացուցիչներ: Կիսլովոդսկի քաղաքապետ Սերգեյ Դեմիդենկոն շնորհավորել էր հավաքվածներին, պատմելով վերջերս Հայաստան կատարած իր այցի մասին, որի ընթացքում հանդիպել էր նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ եւ ծաղկեպսակ էր դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Ելույթից հետո Ս.Դեմիդենկոն Կիսլովոդսկի հայկական եկեղեցուն հանձնեց այն լուսանկարը, որի վրա պատկերված էր Կաթողիկոսին իր կողմից նվերի (քաղաքի «Ֆենիկս» ճենապակու գործարանի արտադրած ձուն) հանձնման պահը: Դեմիդենկոն «Կիսլովոդսկ քաղաքի զարգացման գործում ավանդի համար» հուշանշանով պարգեւատրեց քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներին` մտավորականության եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Իր հերթին, քաղաքի հայ համայնքի անունից, քաղաքապետին է հանձնվել հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին պատկերող կտավը: . Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |