Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին15 նոյեմբերի 2005 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Օննո Ֆրեդերիկ Գուդենոլ Էլդերենբոշը հավատարմագրերի կրկնօրինակները հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Վ.Օսկանյանը շնորհավորեց Նիդերլանդների դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների կապակցությամբ` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել պատվիրակությունների փոխայցելությունները, կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի կազմումը եւ իրավապայմանագրային դաշտում համաձայնագրերի կայացումը: Այնուհետեւ մտքեր փոխանակվեցին ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Վ.Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |