Հայաստանում Նիդերլանդների դեսպանը հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Օննո Ֆրեդերիկ Գուդենոլ Էլդերենբոշը հավատարմագրերի կրկնօրինակները հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Վ.Օսկանյանը շնորհավորեց Նիդերլանդների դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության մեջ: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով զարգացում ապրող երկկողմ հարաբերությունների կապակցությամբ` զրուցակիցները նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել պատվիրակությունների փոխայցելությունները, կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի կազմումը եւ իրավապայմանագրային դաշտում համաձայնագրերի կայացումը: Այնուհետեւ մտքեր փոխանակվեցին ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Վ.Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---