«Նյու Յորք թայմս»-ը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի մաս

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին «Նյու Յորք թայմս»-ը ծավալուն հոդված էր հրապարակել վերջերս Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Հոդվածն ուղեկցվում էր հանգամանալից քարտեզով, պատրաստված «Նյու Յորք թայմս»-ի կողմից, որը պատկերում էր ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը: Ադրբեջանի տարածքը պատկերված էր սպիտակ, իսկ Հայաստանը ներկված էր մոխրագույն: Հետաքրքիր է, որ Ղարաբաղի տարածքը եւս ներկված էր մոխրագույն: Ավելին, Ղարաբաղի քարտեզին մեծ տպատառերով գրված էր. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ (ՀԱՅԱՍՏԱՆ)»: Ադրբեջանցի պաշտոնյաների եւ նրանց ամերիկացի լոբբիստների կողմից վրդովված հաղորդագրություններ ստանալուց հետո «Նյու Յորք թայմս»-ը նոյեմբերի 11-ին «Ի գիտություն» խորագրի տակ մի հակիրճ գրություն հրապարակեց. «Երկուշաբթի օրվա համարում Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին հոդվածի հետ հրապարակված քարտեզում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը սխալ էր նշված: Այն մաս է կազմում Ադրբեջանին, այլ ոչ թե Հայաստանին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---