Կիպրոսի նախագահը մտադիր է ԵՄ-ից լրացուցիչ օգնություն խնդրել

Կիպրոսի նախագահը մտադիր է ԵՄ-ից լրացուցիչ օգնություն խնդրել

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահը Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ-ից լրացուցիչ օգնություն խնդրել տնտեսությունը փրկելու համար, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Ըստ Կիպրոսի առաջնորդի, նա արդեն քննարկել է այդ հարցը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենի հետ Դուբլիում Եվրոխմբի նիստի շեմին: Նիկոս Անաստասիադիսը մտադիր է նամակ հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---