Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիա կանցնի Մոսկվայում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիա կանցնի Մոսկվայում

PanARMENIAN.Net - Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ Մոսկվայի Հայ երիտասարդների ասոցիացիան (ՄՀԵԱ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված զանգվածային ակցիա կկազմակերպի Մոսկվայում:

Ակցիան առաջին անգամ կանցնի նման ձևաչափով: Ակցիայի հայեցակարգը հետևյալն է. Օսմանյան կայսրության 500 քմ քարտեզի վրա կզետեղվեն կարմիր գույնի դիմակներ՝ մոտ 5000 հատ, որոնք խորհրդանշելու են սպանված հայերին: Այնուհետև ակցիայի մասնակիցները կկազմեն հետևյալ գրությունը. «Թուրքիա, արդարությունը կհաղթի»: Ակցիան կանցկացվի ապրիլի 21-ին, վայրը դեռ հայտնի չէ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---