Այցով Հայաստանում է գտնվում Ավստրալիայի սոցիալական ապահովության նախարարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ավստրալիայի սոցիալական ապահովության նախարար Ջո Հոքին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի նպատակն է Հայաստանի իշխանությունների հետ քննարկել Հանաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետի եւ առողջապահության նախարարի հետ: Նոյեմբերի 21-ին Ջ.Հոքին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերին: Նոյեմբերի 22-ին Ավստրալիայի սոիալական ապահովության նախարարը կմեկնի Հայաստանից:
 Ուշագրավ
---