Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի 1-ին հրատարակությունից 80 տարի է անցել

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի 1-ին հրատարակությունից 80 տարի է անցել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և ՀՀ Ազգային գրադարանն այսօր ցուցադրություն են կազմակերպել` նվիրված Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» հռչակավոր վեպի առաջին հրատարակության ութսունամյակին: Ցուցադրության մեջ ներառվել են պատմավեպի տարբեր տարիներին և տարբեր լեզուներով լույս տեսած 50 հրատարակություններ, որոնք Ազգային գրադարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուների մասն են կազմում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այս առիթով «Երախտագիտություն» շարքով թողարկել է «Ֆրանց Վերֆել» ոսկե հուշամեդալ:

«Մուսա լեռան 40 օրը» պատմավեպում նկարագրվում է Մեծ Եղեռնի տարիներին կիլիկիահայության գոյամարտի հերոսական դրվագներից մեկը, որի ժամանակ և ֆրանսիական ռազմանավերի օգնությամբ բնաջնջումից հրաշքով փրկվեց ավելի քան 4 հազար մարդ: Գրքում գեղարվեստական ստեղծագործության սահմաններում լիարժեքորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանության սարսափներն ու ինքնապահպանության համար մղված պայքարը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---