Նորածնին խեղդամահ անելու դեպքի քրգործով դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը17 ապրիլի 2013 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ավարտվել է Ն.Ժամհարյանի կողմից իր նորածին երեխային խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից: Նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն.Ժամհարյանը ամիսներ շարունակ չի իմացել իր հղիության մասին, քանի որ ֆիզիոլոգիական որևէ փոփոխություն մինչ հղիության 5-րդ ամիսը չի զգացել կամ նկատել: Նա, հանդիսանալով 6 երեխաների մայր, ունենալով երկու թոռ, ամաչելով ասեկոսեներից, ամուսնուց վախենալով և սոցիալապես անապահով վիճակից դրդված, ցանկացել է ազատվել դեռևս չծնված երեխայից: Այդ նպատակով հղիության ընթացքում, բոլորից գաղտնի պարբերաբար ընդունել է հղիությունն ընդհատող դեղամիջոցներ, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ն.Ժամհարյանը 2012թ. դեկտեմբերի 11-ին` ժամը 03:00-ի սահմաններում, իր առանձնատանը կից խոհանոցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա: Ծննդաբերելուց անմիջապես հետո, նորածնին ապօրիանաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նրան փաթաթել է բաճկոնի և պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել: Տոպրակում փաթաթված երեխայի դին պահել է նույն խոհանոցի բազմոցի և թախտի արանքում` առավոտյան բոլորից գաղտնի հուղարկավորելու նպատակով: Սակայն Ն.Ժամհարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և դստերը խնդրել, որ վերջինս շտապօգնություն կանչի: Ն.Ժամհարյանը շտապօգնության բժշկական անձնակազմին հայտնել է, որ ունեցել է երկու ամսվա հղիություն, սակայն վիժել է, իսկ պտուղն ընկել է զուգարանի անցքը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ն.Ժամհարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |