Սլովենիան պատրաստ է կիսել Հայաստանի հետ եվրաինտեգրման իր փորձը22 նոյեմբերի 2005 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկն այսօր Լյուբլյանայում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Անհատական գործողությունների ծրագրի իրականացման հարցում: Սլովենիայի նախագահն ասել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը պետք է դյուրացնի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը: Նա նշել է, որ այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է Սլովենիայի հնարավոր աջակցության կոնկրետ ուղղությունները` արդարադատություն, գյուղատնտեսություն եւ այլն: «Մենք պատրաստ ենք Հայաստանին հաղորդել Եվրոպական Միությանն ինտեգրվելու գործընթացի ընթացքում կուտակած մեր փորձը», - հայտարարել է Յանեշ Դռնովշեկը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 1-ին Կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի․ Երեխաների մուտքն անվճար կլինի Ավտոբուսը կշարժվի Երիտասարդական մետրոյի մոտի կանգառից Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով |