ՀՀ-ում Լիբանանի դեսպանը ջանք չի խնայի Լիբանանի ու Հայաստանի համագործակցությունն ամրապնդելու գործում

ՀՀ-ում Լիբանանի դեսպանը ջանք չի խնայի Լիբանանի ու Հայաստանի համագործակցությունն ամրապնդելու գործում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարեկամ Լիբանանի հետ վերջին տարիներին նախագահական մակարդակով փոխայցելություններն ու ակտիվ երկխոսությունը նոր շունչ հաղորդեցին հայ-լիբանանյան միջպետական հարաբերություններին, և այժմ երկկողմ համագործակցության օրակարգում առկա են նոր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք կյանքի կոչելու գործում կարևոր դեր է վերապահված երկու երկրների դեսպաններին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Լիբանանի ժողովուրդների միջև հարյուրավոր տարիների պատմություն ունեցող բարեկամությունը վերջին երկու տասնամյակում ձեռք է բերել սերտ միջպետական հարաբերությունների բնույթ, որն արտահայտվում է տարբեր մակարդակներում, միջազգային կառույցների շրջանակներում և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում շահագրգիռ ու ակտիվ փոխգործակցությամբ:

Դեսպան Ժան Մաքարունը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի երկու պետությունների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն առավել ամրապնդելու և խորացնելու գործում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---