Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ գյուղացիները պատրաստվում են խանգարել շինարարությանը

Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը դեմ գյուղացիները պատրաստվում են խանգարել շինարարությանը

PanARMENIAN.Net - Բյուրականում քիչ առաջ ավարտվել են հասարակական լսումները Օրգովի կիրճում նոր ՓՀԷԿ կառուցելու շուրջ, որը ըստ որոշ աղբյուրների պատկանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Գյուղի բնակչությունը կտրուկ դեմ է արտահայտվել ծրագրին, քանի որ նոր ՓՀԷԿ-ը վտանգում է իրենց հողատարածքները ջրով ապահովելու հարցը: Հիմա գյուղացիները խմբով և զայրացած, մոտ 1000 մարդ, շարժվում են դեպի կառուցման վայր որպեսզի տեխնիկան դուրս հանեն ձորից: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---