Էդուարդ Շարմազանովն ընդունել է Չեխիայի խորհրդարանի պատվիրակությանը![]() 18 ապրիլի 2013 - 19:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 18-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Յան Բաուերին, հանձնաժողովի փոխնախագահներ Յարոսլավ Լոբկովիչին, Ֆրանտիշեկ Նովոսադին եւ հանձնաժողովի անդամ Սոնյա Մարկովային: Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-չեխական խորհրդարանական հարաբերություններին և Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցեր: Շարմազանովն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում և օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին, երկրի ժողովրդավարական զարգացումներին: Նա Չեխիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման հնարավորություններն ավելի բարձր է գնահատել, քանի որ Պրահայում արդեն գործելու է Հայաստանի դեսպանատուն: Նա տեղեկացրել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված՝ շարունակական դարձնելու եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը, Եվրամիության և նրա անդամ երկրների, մասնավորապես Չեխիայի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը հորդորել է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել տարածաշրջանային խնդիրներին՝ նշելով, որ Չեխիայի խորհրդարանի կոմիտեներից մեկի՝ Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ընդունած բանաձևը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի բխում խաղաղ բանակցությունների շահերից: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող խնդիրներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |