Նովրուզ Մամեդով. Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամկետները դեռեւս որոշված չեն

PanARMENIAN.Net - Առայժմ որոշված չեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման տեղն ու ժամանակը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Ն.Մամեդովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից առաջարկներ են եղել, այդ թվում` նախագահների հանդիպում կազմակերպել 2006 թվականի հունվարին: «Այդ առաջարկության հետ կապված առայժմ կոնկրետ ոչինչ չկա: Ենթադրում եմ, որ այդ առաջարկությունը ստացել է նաեւ հայկական կողմը, որը հավանաբար դրական արձագանք կտա այդ հանդիպմանը»,- նշել է Մամեդովը: Հիշեցնենք, որ օրերս Լյուբլյանայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «իրական հնարավորություն է տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական առաջխաղացման համար»: Ըստ ՀՀ նախագահի, ինքն ակնկալում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացում դեկտեմբերի կեսին, երբ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռ.Քոչարյանը նշել էր, որ 2006 թվականի հունվարին նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Կարծում եմ, որ հունվարի վերջում մենք կկարողանանք առավել կոնկրետ զրուցել լրագրողների հետ»,-ավելացրել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---