«Հայերենն իմ սրտում է» երիտասարդական համաժողովի մասնակիցներն այսօր շրջայց կատարեցին Երևանում

«Հայերենն իմ սրտում է» երիտասարդական համաժողովի մասնակիցներն այսօր շրջայց կատարեցին Երևանում

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի լիագումար նիստի աշխատանքները, որին մասնակցում են շուրջ 500 երիտասարդ աշխարհի 30 երկրից:

Լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ։ Ընդմիջումից հետո համաժողովի մասնակիցները դիտեցին ՀՀ սփյուռքի նախարարության մասին պատմող ֆիլմ։ Ելույթների առանցքը համազգային կարևորություն ունեցող հարցեր են` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորում, մայրենի լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման, հայպահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներ։

Ամփոփելով լիագումար նիստը, ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց, որ հնչած բոլոր ցանկություններն ու առաջարկները հաշվի կառնվեն, կմշակվեն և կիրականացվեն դրանցից բխող միջոցառումներ ու ծրագրեր: «Սփյուռքում հայապահպանության խնդիրների լուծումը կարող ենք ապահովել հզոր Հայաստան կերտելով»: ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ լիագումար նիստից հետո համաժողովի մասնակիցները շրջայց կատարեցին Երևան քաղաքում, Կասկադում մասնակցեցին մշակութային միջոցառման:

Ապրիլի 23-ին համաժողովը կշարունակի աշխատանքներըը երեք թեմատիկ նիստերով`«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», «Մշակութային հիմնախնդիրներ», «Երիտասարդության հիմախնդիրներ»:

Հիշեցնենք, որ եռօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները կմասնակցեն մշակութային միջոցառումների, կդիտեն «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» ֆիլմը, կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վանաձոր, կհետևեն ՀՀ կառավարության նիստի աշխատանքներին, կմասնակցեն Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված դեպի Ծիծեռնակաբերդ երիտասարդության ջահերով երթին։ Ապրիլի 24-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հետ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կմասնակցեն Սփյուռքի այգում կազմակերպվելիք ծառատունկին և ծաղիկներ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---