Թբիլիսիում հայ ուսանողները խնդրել են ազատել իրենց դասերից ապրիլի 24-ին

Թբիլիսիում հայ ուսանողները խնդրել են ազատել իրենց դասերից ապրիլի 24-ին

PanARMENIAN.Net - «Վրաստանի հայկական համայնքի» Ուսանողական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողները դիմել են ռեկտորին՝ խնդրելով ազատել հայազգի ուսանողներին դասերից ապրիլի 24-ին:

«Մենք, ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ խնդրելով հաշվի առնելով տեղական օրենսդրությունը, ազատ արձակել հայ ուսանողներին դասընթացներից ապրիլի 24-ին, բացակայությունը համարելով հարգելի: Նաև խնդրում ենք Ձեզ, հաշվի առնելով այս օրվա նշանակությունը հայ ուսանողների համար, եթե այդ օրը կա որևէ քննություն նշանակված, թույլ տալ հայ ուսանողներին հանձնել այն ցանկացած մեկ այլ օր»,-ասված է դիմումում:

Դիմումի տակ ստորագրել են Թբիլիսիի պետական համալսարանի 250 ուսանողներ, նրանց աջակցել են նաև վրաց ուսանողները, հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---