Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցնում Լիբանանում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցնում Լիբանանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Անթլիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Կիպրոսում և Մերձավոր Արևելքի երկրներում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների ներկայացուցիչների տարածաշրջանային խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայոց ցեղասպանության պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, պետական հանձնաժողովի անդամներ Կիրո Մանոյանը, Գաբրիել Չեմբերջյանը, Իրանի (Թեհրան, Սպահան և Թավրիզ), Իրաքի, Եգիպտոսի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Կիպրոսի և Լիբանանի Հայոց ցեղասպանության 100 ամյակի հանձնաժողովների և Լիբանանի հայկական կուսակցությունների և հարանվանությունների ներկայացուցիչները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ապրիլի 21-ին Հայ Կաթողիկե Պատրիարքարանում կազմակերպվեց Ոգեկոչման Հսկումի Երեկո` Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի նախագահությամբ, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ներկայացուցիչները, նախարարներ, խորհրդարանի անդամներ և հոգևորականներ:

Երեկոյի բանախոսն էր Միհրան Նաջարյանը: Ցուցադրվեց «Ս. Գրիգոր Նարեկացի» կենտրոնի կողմից պատրաստված «Post Genocide timeline» տեսաերիզը:

Ելույթ ունեցավ նաև Սուր քաղաքի հույն կաթողիկե առաջնորդ Ժորժ եպիսկոպոս Պագունին, ով 2004թ.-ին իր հոգևոր առաքելությունն իրականացրել էր Երևանում և Գյումրիում: Նա հիշեց, թե ինչպիսի հուզումով է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում և առաջարկեց կառուցել Ցեղասպանության թանգարան նաև Լիբանանում: Երեկոն եզրափակվեց Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքի խոսքով և աղոթքով:

Ապրիլի 19-ին և 20-ին Մեսրոպյան վարժարանում «Թ. Ռոսլին» Կերպարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվեցին աշակերտական ոգեկոչման երեկո և 5-ից 18 տարեկան աշակերտների ցուցահանդես:

Ապրիլի 21-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Դեմիրճյան կենտրոնում Հ.Բ.Ը.Մ. և Հ.Ե.Ը. մշակութային մարմնի աջակցությամբ տեղի ունեցավ ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է ներկայումս Թուրքիայի տարածքում բնակվող հայերին: Ցուցադրությունից հետո ֆիլմի հեղինակ Արմեն Խաչատրյանը պատասխանեց ներկաների հարցերին: Միջոցառմանը ներկա էին պաշտոնյաներ, ազգային կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, արվեստագետներ, դիվանագետներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---