Թբիլիսիում գրական համաժողով է տեղի ունեցել նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Թբիլիսիում գրական համաժողով է տեղի ունեցել նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Խորհրդարանական ազգային գրադարանում տեղի ունեցավ «Եվրոպական մտածողությունը 20-րդ դարասկզբի արևմտահայ բանաստեղծների ստեղծագործություններում» թեմայով գրական-գործնական համաժողով` նվիրված Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ դարձած 20-րդ դարասկզբի հայ հայտնի բանաստեղծների աշխատանքին, հայտնում է ԱԳՆ մամ;ո ծառայությունը:

Համաժողովը, որը վարում էր գրող և հրապարակախոս Արտյոմ Կիրակոզովը, կազմակերպել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեա» հասարակական կազմակերպությունը` Վրաստանում ՀՀ դեսպանության և ՀԱԵ Վիրահայոց Թեմի աջակցությամբ: Որպես համաժողովի մասնակիցներ և հյուրեր հրավիրված էին հայտնի հայ և վրացի գրողներ, ուսուցիչներ, թարգմանիչներ, հայագետներ, դերասաններ:

Բացման և օրհնության խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մասնակիցները ընթերցեցին մի քանի զեկույցներ, որոնցում նշվում էր արևմտահայ բանաստեղծների դերը հայկական և միջազգային գրականության մեջ: Հյուրերի դատին հանձնվեց նաև 1915 թվականին զոհված Ռուբեն Սևակի, Սիամանթոյի և Դանիել Վարուժանի ստեղծագործությունների գրական թարգմանությունները՝ ռուսերեն և վրացերեն լեզուներով:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, ով շնորհակալական խոսք հայտնեց կազմակերպիչներին կատարած աշխատանքի համար և խոստացավ դեսպանության աջակցությունը հետայսու միջոցառումների կազմակերպման հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---