28 նոյեմբերի 2005 - 14:02 AMT
Նոյեմբերի 29-ին ԼՂՀ եւ ԱՀ ԶՈՒ շփման գծում կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում
Նոյեմբերի 29-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում` Ֆիզուլու շրջանի Ղարախանբեյլի գյուղի տարածքում, կանցկացվի ԵԱՀԿ դիտարկում: Այդ մասին հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: Դիտարկումը կանցկացվի ըստ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գորոծղ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ալեքսանդր Սամարսկին եւ Իմրե Պալատինուսը: Ղարաբաղյան կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականներ Հարրի Էրոնենը, Պիտեր Կին եւ Յուրի Աբերլեն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: