Ընդդիմության տվյալներով, Հայաստանի ընտրողների 84,7 տոկոսը բոյկոտել է հանրաքվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի միացյալ ընդդիմության հասարակական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է սեփական տվյալները նոյեմբերի 27-ին կայացած սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեին ընտրողների մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է կենտրոնի համակարգող, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը: Ընդդիմության տվյալներով, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների փաթեթի օգտին քվեարկել է ընդհանուր առմամբ ընտրողների 15,3 տոկոսը, այլ ոչ թե 64 տոկոսը, ինչպես պնդում է ԿԸՀ-ն: Սաֆարյանը տեղեկացրել է լրագրողներին, որ կենտրոնը միջազգային դիտորդական առաքելությունների հետ համատեղ զեկույց են պատրաստել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Փաստաթղթում ընդգծվում է, որ հանրաքվեն անցել է կոպիտ խախտումներով, հետեւապես չի կարող օրինական համարվել: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է 1,4 մլն ընտրող կամ քվեարկածների ընդհանուր թվի 93,3 տոկոսը: Ըստ հանրապետության ԿԸՀ-ի, Սահմանադրության մեջ փոփոխություներ կատարելուն դեմ է արտահայտվել 82 159 մարդ կամ հանրաքվեին մասնակցած ընտրողների 5,4 տոկոսը: Փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր հավաքել 800 հազար ձայնից պակաս: Ընդդիմությունը բոյկոտել է գործընթացը, հետ կանչելով իր ներկայացուցիչներին մարզային ընտրական հանձնաժողովներից: Հանրաքվեն դիտարկող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հայտարարել է, որ չնայած խախտումներին, հանրաքվեն ընդհանուր առմամբ արտահայտել է Հայաստանի ժողովրդի կամքը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---