Վլադիմիրում առաջին անգամ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնին![]() 24 ապրիլի 2013 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր քաղաքի կիսակառույց Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում Հայ ազգային միությունը մշակութային համայնքի հետ համատեղ ապրիլի 24-ին կազմակերպել է Հայերի Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Այն Վլադիմիրի պատմության մեջ առաջին անգամն էր: Միջոցառման սկզբում տեղի է ունեցել Հայոց Մեծ Եղեռնին նվիրված խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի հովանավորությունը իրագործել է Հայ Ազգային համայնքի ղեկավարի օգնական Ստեփան Սարգսյանը, խաչքարը փորագրել է վարպետ Հակոբ Մուրադյանը: Վլադիմիր քաղաքի Հայ Ազգային Միության նախագահ` Սերգեյ Յաժանը իր ելույթում նշել է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Ելույթ են ունեցել նաև Վլադիմիրսկի մարզի եկեղեցական խորհրդի նախագահ Ռազմիկ Բլիկյանը, Կավրով քաղաքի մասնաճյուղի նախագահ Պավլիկ Իվանյանը, Վլադիմիր քաղաքի Հուշարձանների կոմիտեի անդամ Մոլկոնովա Օլգա Իվանովնան: Ներկաներին ցուցադրվել է Վլադիմիրի Հայկական Երիտասարդական Միության կողմից պատրաստված պաստառներ և վավերագրական ստենդ` նվիրված Հայոց Ցեղասպանությանը, Հայաստանի անցյալին, ապագային և ներկային: ![]() ![]() Թասմանիան դարձավ ավստրալիական երրորդ նահանգը, որը ճանաչել է Ցեղասպանությունը Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հետագա քայլեր կձեռնարկի, եթե «հուշակոթողը չքանդեն»։ Նախագիծը նաև կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |