Դետրոյթում բացվել է Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերին նվիրված հուշարձան

Դետրոյթում բացվել է Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերին նվիրված հուշարձան

PanARMENIAN.Net - Դետրոյթում բացվել է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերի զոհերին նվիրված Հայաստանից դուրս աշխարհում առաջին հուշարձանը: Խաչքարը տեղադրվել է Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու տարածքում:

Հուշարձանը կանգնեցվել է հայ համայնքի միջոցներով, Դետրոյթի բոլոր չորս եկեղեցիների հավատավորների, ինչպես նաև Ադրբեջանից հայ փախստականների միացյալ ջանքերով: Հուշարձանի տեղադրման համար պահանջվել է 55 հազար դոլար: Քարը բերվել է Հնդկաստանից: Իսկ հուշարձանի հեղինակ Արթուր Ղազարյանը զարդաքանդակների հեղինակն է: Խաչքարն օծել է Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Կարապետ Կոճակյանը: Օծման արարողությանը մասնակցել է Կոմիտասի երգչախումբը Ռուբեն Մայիլյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---