Էդվարդ Նալբանդյան. Երևանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը

Էդվարդ Նալբանդյան. Երևանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չպետք է մերժի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ադրբեջանական կողմը մերժել է ոչ միայն կարգավորման հիմնական սկզբունքների վերաբերյալ առաջարկները, այլ նաև բոլոր այն առաջարկները, որ վերաբերում են վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչպիսիք են դիպուկահարների հետ քաշումը առաջնային գծից, հրադադարի ռեժիմի ամրապնդումը, շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը»,- ասել է Նալբանդյանը՝ հավելելով, որ Երևանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշմանը:

«Շատ ավելի լավ կլիներ, եթե ադրբեջանական կողմը համաձայնվեր կարգավորման համանախագահ երկրների նախագահների հայտարարության հիման վրա, որին համաձայնություն է տվել Հայաստանը»,-ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---