«Վորլդ Վիժնը» հավաստագրեր կշնորհի քսան դատավորների

«Վորլդ Վիժնը» հավաստագրեր կշնորհի  քսան դատավորների

PanARMENIAN.Net - Ապրիլի 26- ին «Վորլդ Վիժնը» և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հավաստագրեր կշնորհեն քսան դատավորների՝ երեխայի պաշտպանության ոլորտում դատավորների եռամյա վերապատրաստման դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Միջոցառումը կազմակերպվելու է ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Շահագրգիռ կողմերը հանուն Հայաստանում Երեխայի պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրի շրջանակներում:

«Վորլդ Վիժնը» սատարել է Ազգային իրավական դպրոցին Դատական բարեփոխումների 2009-2010 թթ. գործողությունների ռազմավարության ծրագրի իրականացման գործում: Վերջինիս համաձայն` ՀՀ յուրաքանչյուր դատարան կունենա երեխայի պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներով զինված դատավոր՝ երեխաներին առնչվող դեպքերը վարելու նպատակով:

Դասընթացը ներկայացվել է Հայաստանի առաջադեմ և գործող մասնագետների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամի, ՀՀ արդարադատության նախարարության լիազորված ներկայացուցչի:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---