Հրանուշ Հակոբյանն ընդունել է ֆրանսիհայ բարերարների

Հրանուշ Հակոբյանն ընդունել է ֆրանսիհայ բարերարների

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի 13 և 14 թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանին և ֆրանսահայ բարերար Սարգիս Բեդոյանին:

Քննարկվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի բնակարանաշինության խնդիրները: Հյուրերը պատրաստակամություն են հայտնել աջակցել նախարարության ծրագրերի իրականացմանը Ֆրանսիայի հայ համայնքներում և Սփյուռքում:

Մարսելի «Հայ տան» 40 անդամներ, Մարսելի «Համազգային» և Փարիզի «Դպրոցասեր» վարժարանների սաները Հայաստան են եկել Հովսեփյանի նախաձեռնությամբ և Բեդոյանի աջակցությամբ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---