«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին 106 աշակերտ է մասնակցել

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին 106 աշակերտ է մասնակցել

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 26-28-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Այն կազմակերպել էր ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը:

Օլիմպիադայի հանձնաժողովին` նախագահությամբ ՔԴԿ տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի, անդամակցում էին ՀՀ ԿԳՆ, Կրթության ազգային ինստիտուտի, ՔԴԿ, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի մասնագետներ և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչներ:

2012-2013 ուսուսումնական տարում օլիմպիադայի դպրոցական, տարածաշրջանային և մարզային փուլերը հաղթահարեցին ու հանրապետական փուլ ներկայացան ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների շուրջ 106 աշակերտ:

Օլիմպիադայի ավարտից հետո մասնակից աշակերտները Մայր Աթոռի միաբանների առաջնորդությամբ միասնաբար աղոթեցին Մայր Տաճարում, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

Արդյունքներն ամփոփվեցին ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցած մրցանակաբաշխության հանդիսավոր միջոցառման ընթացքում: Մրցանակները բաշխվեցին համապատասխանաբար 1-ին կարգ` 4 աշակերտ, 2-րդ կարգ` 8 աշակերտ, 3-րդ կարգ` 16 աշակերտներ, իսկ գովասանագրերի արժանացան` 26 աշակերտներ: Այս մասին հայտնում են մայր Աթոռի մամլո դիվանից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---