Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ. Զարգացած շուկաներում գործարարները կրկին ներդրումներ են անում

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ. Զարգացած շուկաներում գործարարները կրկին ներդրումներ են անում

PanARMENIAN.Net - Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի նոր հետազոտությունը (Միջազգային գործարար զեկույց/IBR) ցույց է տալիս, որ զարգացած շուկաներում գործարարները աճի ակնկալիքներ ունեն: Նրանք վերջապես սկսել են օգտագործել դրամական պաշարները և կրկին ներդրումներ են կատարում: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ պահանջարկի ավելացումը խթանում է գործարարների լավատեսության ցուցանիշի բարձրացմանը, ինչը, ի դեպ, առաջին անգամ է այսքան բարձր 2011թ.-ից ի վեր: Լավատեսության մթնոլորտը, թերևս, որոշիչ դեր կարող է խաղալ այն գործարարների համար, ովքեր կարծում են, որ այժմ աճի հիմքերը դնելու ժամանակն է, ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

IBR-ի տվյալները ցույց են տալիս, որ վերջին երեք ամիսների ընթացքում կտրուկ ավելացել են գործարարների ներդրումային ծրագրերը՝ հատկապես զարգացած շուկաներում: Եվրոպական Միությունում (ԵՄ) գործարարների 44% -ը հաջորդ տարի ծրագրում է ավելացնել ներդրումները գործարանների և սարքավորումների ոլորտում: 3 ամիս առաջ այդ ցուցանիշը կազմում էր 26%:

Ներդրումային ծրագրերը ավելացել են «Մեծ յոթնյակ»-ի (G7) անդամ երկրներում (ցուցանիշը 7 տոկոսային կետով բարձրացել է՝ հասնելով 34%) Հյուսիսային Ամերիկայում (5 տոկոսային կետով բարձրացել է՝ հասնելով 33%) և PIGS խմբի երկրներում (Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան և Իսպանիա), որտեղ ցուցանիշը բարձրացել է 27 տոկոսային կետով՝ հասնելով 42%-ի: Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Էդ Նասբաումը մեկնաբանում է. «Գործարարները այսօր ավելի վստահ են մակրոտնտեսական միջավայրի կայունության վերաբերյալ և իրենց գործունեության հետագա աճի համար ավելացնում են ներդրումները: Դա նշան է, որ կորպորատիվ խոշոր դրամական պաշարները, որոնք, ինչպես գիտենք, կուտակում էին ողջ աշխարհում սկսած 2008 թ.-ից, այժմ սկսում են օգտագործվել:

Ընկերությունների այս նշանակալի ներդրումների պոտենցիալը այժմ կարող է աճի հզոր շարժիչ ուժ հանդիսանալ զարգացած շուկաներում»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---