ԵՊՀ դասախոս. Է.Գոլբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմում տեսակետները հավասարակշռված են

ԵՊՀ դասախոս. Է.Գոլբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմում տեսակետները հավասարակշռված են

PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել Viasat History հեռուստաընկերության նկարահանած հայտնի պրոդյուսեր Էնդրյու Գոլբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը: Ֆիլմը դեռ չի ներկայացվել լայն լսարանին: Ֆիլմի մասին առաջինը խոսել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ այն ավելի շատ ուղղված է միջազգային լսարանին. «Այս ֆիլմն իսկապես արժե դիտել, քանի որ այստեղ այլ մոտեցումներ ու տեսակետներ են ներկայացվում՝ միանգամայն հավասարակշռված և ոչ զգացմունքային: Եվ այս ամենը ներկայացնում են ոչ միայն հայ, թուրք, այլև այլազգի փորձագետները»:

Այդ տեսակետներից Վ.Վարդանյանն առանձնացրել է Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիայինը, որը պնդում է`Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կողմից սպանված հայերի թիվն անցնում է մեկ միլիոնը:

Վավերագրական հարուստ նյութով Ֆիլմ-հաղորդումը ներկայացնում է Հայոց ցեղասպանության մի շարք մանրամասներ, ինչպես նաև վերլուծում, թե ինչու է մինչ օրս թուրքական կառավարությունը մերժում Հայոց ցեղասպանության փաստը:

Ֆիլմի տեքստն անգլերեն տարբերակում կարդում են հայտնի կինոդերասաններ Ջուլիանա Մարգուլիսը, Նատալի Փորթմանը, Էդ Հարիսը և Օրլանդո Բլումը:

Viasat history-ն միջազգային հեռուստաընկերության է, որը ցուցադրում է վավերագրական ֆիլմեր պատմության, հայտնագործությունների, իրադարձությունների և հայտնի անհատների մասին, ինչպես նաև հաղորդումներ սպորտի, քաղաքականության, մշակույթի և ժամանակակից տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հեռուստաալիքը հեռարձակվում է եվրոպական բոլոր երկրներում։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---