Տավարի և ոչխարի միսը թանկացել է, իսկ խոզի միսն՝ էժանացել

Տավարի և ոչխարի միսը թանկացել է, իսկ խոզի միսն՝ էժանացել

PanARMENIAN.Net - Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ գրանցվել է 4.1%, իսկ 2013թ. մարտի համեմատ`0.3% գնաճ: Վերջինս պայմանավորվել է տավարի և ոչխարի մսերի` համապատասխանաբար 0.5% և 3.3%, թռչնամսի`0.6%, տավարի ֆիլեի` 0.7%, աղացած մսի` 0.8%, եփած երշիկի` 1.0%, հավի բդի` 1.4%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)` 3.4% գնաճով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

2013թ. ապրիլին մարտի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.3%-ով, խոզապուխտինը` 1.2%-ով, բարձր տեսակի ապխտած երշիկինը` 1.1%-ով:

Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-2.1%-ով, մեկում գրանցվել է 0.1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---