Հայաստանը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ ESCAP-ի ծրագրերին 3 մայիսի 2013 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում իր աշխատանքներն սկսեց UNESCAP-ի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Որպես պատվավոր հյուրեր ներկա էին Մյանմարի Նախագահը, Սողոմոնյան Կղզիների և Արևելյան Թիմորի վարչապետերը: Բացման խոսքով ելույթ ունեցավ UNESCAP-ի գործադիր քարտուղար `տիկին Նոէլին Հեյզերը: Ելույթով հանդես եկավ նաև ՀՀ փոխարտգործնախարարը, որը մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի կողմից տարվող խոշոր ներդրումային ծրագրերը, Ասիական տարածաշրջանի միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը, ինչպես նաև Հարավկովկասյան տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացմանն ու Հայաստանի շրջափակմանն ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը: Հաշվի առնելով ESCAP – ի ուղղվածությունը շեշտը դրվեց նաև դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների ոտնահարմանը: Նույն օրը տեղի ունեցավ Վիճակագրության ինստիտուտի կառավարման խորհրդի անդամների ընտրությունը: Ապրիլի 30-ին տեղի ունեցավ ԱԳ փոխնախարարի հանդիպումը UN ESCAP –ի գործադիր քարտուղար, տիկին Նոէլին Հեյզերի հետ: Գործադիր քարտուղարը շնորհակալություն հայտնեց ESCAP-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար և հույս հայտնեց, որ ապագայում համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել: Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ Հայաստան – ESCAP համագործակցությունը արդեն ունի որոշակի պատմություն՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հետաքրքրված է միջտարածաշրջանային համագործակցության հարցերով: ՀՀ փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանի համար առանձնապես կարևոր է ESCAP-ի շրջանակներում ակտիվորեն քննարկվող՝ դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների պահպանման խնդիրները: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց տարածաշրջանային գրասենյակի միջոցով հետագա քայլերը համաձայնեցնելու վերաբերյալ, որոնք պետք է ապահովեն Հայաստանի առավելագույն ներգրավումը ESCAP-ի ծրագրերում: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |