Վարդան Օսկանյանը եվրոպացի դիտորդներին է ներկայացրել ընտրարշավի ընթացքը![]() 3 մայիսի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչների հետ, որոնք ժամանել են Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, հայտնում է Վարդան Օսկանյանի գրասենյակը: Պատվիրակության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի խնդրանքով Վարդան Օսկանյանը ներկայացրեց ընտրարշավի ընթացքը, ընտրողների և լրատվամիջոցների հետ թեկնածուների շփումները: Դիտորդներին հետաքրքրում էր, թե թեկնածուները ընտրությունների օրը խախտումների ինչ ռիսկեր են տեսնում, հետընտրական ինչ զարգացումներ են հնարավոր և ինչպես են կուսակցությունները բողոքարկելու հնարավոր ընտրախախտումները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |