ՀՀԿ-ականները և ԵԽ դիտորդները երկուստեք կարևորում են ազատ և մրցակցային ընտրությունների անցկացումը![]() 3 մայիսի 2013 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող ՏարոնՄարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր՝ երկուստեք կարևորելով ազատ, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացումը և ժողովրդավարական գործընթացներում առաջընթացի գրանցումը: Շնորհակալություն հայտնելով դիտորդական առաքելության իրականացման համար՝ ՀՀԿ ներկայացուցիչները իրենց գնահատականներն են ներկայացրել նախընտրական փուլի և քարոզարշավի ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետական կուսակացությունը շահագրգիռ է և նպատակ է հետապնդու ապահովել ընտրությունների` արդար և օրենքի պահանջին համապատասխան անցկացումը, ինչպես նաև հասարակության ու միջազգային հանրության կողմից դրանց համարժեք ընկալումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |