«Բարև, Երևանը» ԲՀԿ խոսնակի հայտարարության հետ կապված հանցագործության մասին հաղորդում կներկայացնի![]() 3 մայիսի 2013 - 18:17 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություն է արել, որ «Բարև, Երևան» դաշինքին կասկածում է նախընտրական մեքենայությունների մեջ: «Ես ցանկանում եմ հարց տալ «Բարև, Երևան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչու տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները»,- ասել էր Տիգրան Ուրիխանյանը: Այս հայտարարությանն արձագանքել է «Բարև, Երևան» դաշինքի նախընտրական շտաբը: Տարածած հաղորդագրության մեջ ասվում է որ Տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերով նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները: «Դաշինքը համարում է, որ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար: Առաջիկա ժամերին հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք ՀՀ դատախազություն և հատուկ քննչական ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |