ՕԵԿ-ը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին

ՕԵԿ-ը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին, ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ:

Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար: Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:

Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին:

 Ուշագրավ
---