Քաղաքագետ. Իշխանությունը ոչ ոք չի տալիս, այն պետք է վերցնել![]() 6 մայիսի 2013 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին ոչ մի անսպասելի բան չի եղել, ասում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և նկատում, որ նախագահի ընտրություններում հաղթած Հայաստանի Հանրապետական կուսակցության` քիչ ձայն հավաքելը ինչ-որ արտառոց բան կնշանակեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ նման արդյունքները երկու ամիս առաջ տեղի ունեցած նախագահի ընտրություններից հետո սպասելի էին: Քաղաքագետը նկատեց, որ ընտրություններ առաջիկա 3 տարին չեն լինելու, ՀՀԿ-ն էլ վերցրել է երկրի բոլոր կարևոր պաշտոնները՝ նախագահ, ԱԺ նախագահ և հիմա նաև Երևանի քաղաքապետ։ «Առաջիկա 4 տարիներին կտեսնենք, թե քաղաքական գործիչներն ինչպես կաշխատեն»,- ասաց նա: Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, նա նկատեց, որ հեղափոխություն անելու համար պետք է աշխատել ամեն պահ, ոչ միայն մայրաքաղաքում, այլ ամեն տեղ։ Իսկ եթե դա չարվի, ապա նորից հաջորդ ընտրություններին նույն վիճակն է լինելու. «Իշխանությունը ոչ ոք չի տալիս, այն պետք է վերցնել, իսկ ձախողումը այս ընտրությունների արդյունքը չէ, այն արդյունք է այն ամբողջ ցիկլի, որը սկիզբ է առել ԱԺ ընտրությունների ժամանակ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |