Էդվարդ Նալբանդյանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ

Էդվարդ Նալբանդյանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական փոխգործակցությունը, ինչպես գործադիր և օրենսդիր իշխանությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով՝ ընդգծելով, որ ապակենտրոնացված համագործակցությունը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Քրիստոֆ Մասը՝ տեղեկացրեց, որ պատվիրակության այցի նպատակն է ընդլայնել գործակցության ոլորտները Սյունիքի մարզի հետ, որի շրջանակներում Գորիս քաղաքում բացվել է բժշկական կենտրոն։ Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ այցի ընթացքում պատվիրակության հանդիպումներն ու ուսումնասիրություններն արգասաբեր կլինեն, և առաջիկայում հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկե:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---