Հայտնի է դարձել շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը

PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Խանտի Մանսիյսկում Շախմատի աշխարհի գավաթի համար մրցաշարում տեղի են ունեցել եզրափակիչի երկրորդ խաղերը: Հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը խաղալով սպիտակներով հաղթանակ է տարել ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հանդեպ, ապահովելով իր հաղթանակը երկու խաղերի արդյունքով 1,5:0.5 հաշվով: Այդպիսով, Լ.Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը: Երկրորդ կիսաեզրափակիչում ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Գրիշչուկի եւ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի միջեւ խաղն ավարտվեց ոչ ոքի եւ չորեքշաբթի օրը նրանք կխաղան թայ-բրեյք, հաղորդում է «Սովետական սպորտը»:

Շախմատ. Աշխարհի գավաթի խաղեր.Խանտի Մանսիյսկ (Ռուսաստան)

Կիսաեզրափակիչ

Երկրորդ խաղեր

Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)-0.5:0.5 (1:1)

Լեւոն Արոնյան (Հայաստան)-Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)-1:0 (1,5:0,5)
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---