Քաղաքագետ. Թուրքերից խաբվելու փորձ ունենք, թուրքին վստահել ուղղակի չի կարելի

Քաղաքագետ. Թուրքերից խաբվելու փորձ ունենք, թուրքին վստահել ուղղակի չի կարելի

PanARMENIAN.Net - Առաջիկա տարիներին Արցախյան հարցի հետ կապված հայկական կողմի վրա ճնշումներ կլինեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կանխատեսում արեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա`դրանք կարող են լինել, օրինակ, որոշ տարածքներ հանձնելու պահանջով:

Այնուամենայնիվ, Արա Պապյանը վստահ է, որ մեր իշխանությունները նման քայլ երբեք չեն անի: «Վստահաբար ասում եմ, որ մեզ մոտ նման քայլի չեն գնա, քանի որ այդ դեպքում խնդիրը միջազգայինից կվերածվի ներազգային խնդրի»,- ասաց Արա Պապյանը:

Դիրքորոշումների որոշակի կոշտացում, ըստ քաղաքագետի, սպասվում է նաև Թուրքիայի կողմից, իսկ Հայաստանը պետք չեղյալ հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները, որից հետո պետք է հանդես գա Կարս -Գյումրի երկաթգիծը բացելու առաջարկով: «Մի քանի անգամ թուրքերից խաբվելու փորձ ունենք, թուրքին վստահել ուղղակի չի կարելի»,- եզրափակեց նա:

 Ուշագրավ
---