Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին![]() 7 մայիսի 2013 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինիին: Ողջունելով հյուրին՝ նախագահը երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից մեծապես կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ և արաբ ժողովուրդների պատմությունը լի է բարեկամության վառ օրինակներով, և Հայաստանի անկախացումից ի վեր այդ պատմական ջերմ հարաբերությունները վերաճել են սերտ միջպետական հարաբերությունների: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ-ի և ԱՄԷ-ի համագործակցության մասին: Ընդգծելով, որ վերջին տարիներին ակտիվացել են շփումները Հայաստանի և ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմինների միջև ևս՝ Հանրապետության նախագահը նշել է, որ այս ոլորտը հետզհետե իր կայուն տեղն է զբաղեցնում հայ-էմիրաթական հարաբերությունների օրակարգում՝ նպաստելով նաև երկու պետությունների միջև կապերի ամրապնդմանը: ԱՄԷ բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ դոկտոր Հարիբ Ալ Ամինին նշել է, որ ՀՀ վերահսկիչ պալատի հետ ձևավորվել է բավականին արդյունավետ փոխգործակցություն և վստահություն է հայտնել, որ մեծ ներուժ կա խորացնելու համագործակցությունը բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև: Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև այս ոլորտում փորձի փոխանակումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |